Բեյոնսեն ու Ադելը՝ Working Mother–ի «2016-ի ամենաազդեցիկ մայրերը» ցուցակում

11:38   4 մայիսի, 2016

Բեյոնսեն, Ադելը ու շոուբիզնեսի այլ աստղեր հայտնվել են «2016-ի ամենաազդեցիկ մայրերը» ցուցակում՝ Working Mother.-ի վարկածով։

Բեյոնսեն արդեն մեզ ուրախացրել է Met-Gala–ում իր ներկայությամբ, իսկ հիմա հայտնվել է նաև այս վարկանիշում:

«Ոչինչ չի կանգնեցնի այս բնական ուժը։ Ամեն անգամ նա իր համար որևէ նշաձող է ընտրում և   հաղթահարում այն՝ պատրաստ լինելով  նոր նվաճումների»,- գրում է պարբերականը:

Ամսագիրը կազմել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերի ցուցակը:

Խմբագրությունը պարզաբանել է , որ հաշվի է առել որ միայն մայրերի եկամուտի մակարդակն ու պրոֆեսիոնալ ձեռքբերումներ, այլև «իրենց օրինակով մարդկանց ոգևորելու ունակությունը»:

Վարկանիշում ընդգրկվել է նաև Ադելը:

Նրանց հաջորդում է Քեյթ Բլանշեթը, որի ընտանիքում մեծանում են 14-ամյա Դեշիելը, 11-ամյա Ռոմանը, 8-ամյա Իգնատիուսը  ու մեկ տարեկան Էդիտը ՝ ամսագիրը նրան  ներկայացնում է որպես «մեր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը»:

Այնուհետև Դևիդ Բեքհեմի կինն է ՝ դիզայներ Վիկտորիա Բեքհեմը՝ 17-ամյա Բրուքլինի. 13-ամյա Ռոմեոյի , 11-ամյա Քրուզի ու 4-ամյա Հարփերի մայրը: 

Ամենաազդեցիկ մայրերի ցուցակում են նաև Ռիզ Ուիզերսփունը, Քերրի Վաշինգթոնը, Վիոլա Դևիսը, Ջեսիկա Ալբան , Մելիսա Մաքքարթնին, Չելսի Քլինթոնը ու ուրիշներ :



© NEWS.am STYLE