Radiohead-ի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում Youtube–ում. ավելի քան 2.5 միլիոն դիտում 1 օրում

12:02   4 մայիսի, 2016

Թոմ Յորքն ու նրա ընկերները կարողանում են զարմացնել: Մեկ շաբաթ շարունակ Radiohead–ի երկրպագուները փորձում էին կռահել, թե ինչ է պատահել խմբի հետ, որը հանկարծ անհետացել էր սոցցնցերի իր բոլոր էջերից:

Եվ մինչ երկրպագուները տարակուսած էին, երաժշտական քննադատները կարծիք հայտնեցին, որ այդ ձեւով բրիտանական կոլեկտիվը փորձում է ուշադրություն գրավել ինչ- որ կարեւոր բանի՝ ըստ երեւույթին նոր ալբոմի թողարկման նկատմամբ: Եվ հավանաբար նրանք չէին սխալվում, քանի որ արդեն երեկ խմբի Youtube ալիքում հայտնվել է Burn the Witch երգը, որը մեկ ոչ ամբողջական օրում հավաքել է ավելի քան 2.5 միլիոն դիտում

Երգը նոր չէ, բայց տեսահոլովակն է նոր: Տեսահոլովակը խմբի երկրպագուներին էին ուղարկել էլեկտրոնային փոստով՝ կից գրությամբ «Երգեք երգը վեց պեննիով, ահա այն՝ Burn the Witch»:



© NEWS.am STYLE