Մայրը 3 երեխաներին գցում է այրվող տան պատուհանից (Տեսանյութ)

10:53   4 մայիսի, 2016

Որքան էլ այս աշխարհում լինեն կրոնական, ռասայական, սեռական խտրականություններ միեւնույն է, մարդուն միշտ Մարդն է օգնության հասնում։ Եվ այս տեսանյութը դրա վառ ապացույցն է։

Հարավային Կորեայում 30-ամյա մայրն իր երեք երեխաների հետ, որոնցից ամենակրտսերը ընդամենը մեկ տարեկան է, մնացել էր այրվող տանը։ Եվ մինչ շփոթված կինը փորձում էր հասկանալ, թե ինչպես կարող է իրեն եւ երեխաներին փրկել մահվան ճիրաններից, հայտնվում է օդային ուժերի սերժանտ Դանիել Ռայմոնդոն, որն էլ հենց մյուս հավաքվածների հետ մայրիկին համոզում են ծխացող տան պատուհանից գցել երեխաներին։  

Կրակի բոցերից ազատվելու ուրիշ հնարավորություն եւ հույս չունեցող մայրիկը հենց այդպես էլ անում է եւ երեխաներին փրկելուց հետո ինքն է «միանում» նրանց։

Առաքելությունը կատարված է, ընտանիքը՝ փրկված։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE