Հայկական երգ ու պար. Իվետա Մուկուչյանի հանդիպումը Շվեդիայի հայ համայնքի հետ

14:29   4 մայիսի, 2016

Մայիսի 1-ին Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը եւ հայկական ամբողջ պատվիրակությունը մեկնեցին Շվեդիա, որտեղ մայիսի 10-ին մեկնարկելու է մրցույթը։ Իվետային մայրաքաղաք Ստոկհոլմի Արլանդա միջազգային օդանավակայանում դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք չեն մոռացել բերել նաեւ եռագույնները։ Շվեդահայերը ոչ միայն մեծ ջերմությամբ դիմավորել, այլեւ հանդիպում են կազմակերպել երիտասարդ երգչուհու եւ նրա թիմի հետ։

Մայիսի 3-ը Իվետան նվիրել է հայ համայնքի ներկայացուցիչներին։ Երգչուհին եւ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը սրահ են մտել հայկական երկու պետությունների դրոշները ծածանելով։

Իվետան կենդանի կատարմամբ ներկայացրել է իր եվրատեսիլյան հայտը։

Իսկ բեք-վոկալները՝ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանի նվագակցությամբ, երգել են Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» եւ «Կիլիկիա» ստեղծագործությունները։

Պատվիրակության անդամների հետ շփվելուց եւ լուսանկարվելուց հետո, շվեդահայ երիտասարդները հայկական տարազներով պարել են հյուրերի համար։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ ESCKAZ



© NEWS.am STYLE