«Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանը եզրափակիչում է

01:01   11 մայիսի, 2016

Ստոկհոլմի Globe Arena-ում հենց նոր կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ եւ դահլիճը լցրեց իր սիրո ալիքներով։

Քվեարկության արդյունքում՝ Հայաստանը եզրափակիչ փուլում է:

Ներկայացնենք այն երկրները, որոնք ստացան եզրափակիչի ուղեգիր՝  Հայաստան, Մալթա, Կիպրոս, Չեխիա, Ավստրիա, Խորվաթիա, Հունգարիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան եւ Ադրբեջան:

Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 14-ին։

 



© NEWS.am STYLE