Իվետա Մուկուչյանի LoveWave երգի ռեմիքս տարբերակն արդեն հասանելի է

18:41   4 մայիսի, 2016

Համացանցում արդեն հասանելի է Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի ռեմիքս տարբերակը: LoveWave-ի այս տարբերակի հեղինակը DJ Rhannes-ն է:

Ավելի վաղ Իվետան ներկայացրել էր նաեւ երգի ջազ-ռոքային տարբերակը` էթնիկ ոճում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն  Ստոկհոլմում է, որտեղ իրականացվում են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 2-ին կայացել է Իվետա Մուկուչյանի մրցութային առաջին փորձը, որը ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկությամբ լավագույնն է ճանաչվել առաջին օրվա ելույթների շրջանում:

«Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:



© NEWS.am STYLE