Հայաստանում կբացվի Dalma Garden Mall առեւտրի ու զվարճանքի կենտրոնը

21:20   19 հոկտեմբերի, 2012

Հայաստանում կբացվի Dalma Garden Mall առեւտրի ու զոարճանքի կենտրոնը, որը հնարավորություն կտա  գնումներ կատարել, հանգստանալ, զվարճանալ եւ լիցքաթափվել: Բացումը կուղեկցվի համերգային շոու-ծրագրով, որին կմասնակցեն ինչպես հայ աստղերը, այնպես էլ  հյուրեր արտերկրից:

Նշենք, որ Dalma Garden Mall-ում ներկայացված են այնպիսի հանրահայտ բրենդեր, ինչպիսիք են` Zara, Massimo Dutti, Pull & Bear, New Look, Bershka, Stradivarius, Marks and Spencer, GAP, Topshop/Topman եւ այլն: Տեղական, ինչպես նաեւ համաշխարահային բրենդեր, ինչպիսիք են` Zigzag էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Rouge օծանելիքի խանութները, Women Secret ներքնազգեստի խանութները, Mother Care հղիների եւ երիտասարդ մայրիկների համար ապրանքների խանութը, ELC խաղալիքների խանութը, Rio Galleria եւ Adolfo Domingues բուտիկները նույնպես տեղ են գտել առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում:



© NEWS.am STYLE