Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրել է թիկնապահին, որը փորձել է խոսել Քիմ Քարդաշյանի հետ

10:09   5 մայիսի, 2016

Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրել է թիկկնապահին այն բանի համար, որ նա փորձել է Քիմ Քարդաշյանի հետ խոսել մինչեւ Met-Gala-ն: 38-ամյա ռեփերը բարկացել է թիկնապահ Սթիվ Ստանիլուսի վրա, երբ վերջինը որոշել է խոսել նրա կնոջ հետ Նյու Յորքում Waldorf Astoria հյուրանոցի սենյակում:

Հայտնի է, որ Սթիվ Ստանիլուսը նախկինում ոստիկան է եղել Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքում, իսկ հետո եղել է Լեոնարդո դի Կապրիոյի ու Ալանիս Մորիսեթի նման աստղերի թիկնապահը:

«Ես երջանիկ ընտանիք ունեմ, երեք երեխա, ես որեւէ մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ»,- կատարվածից մի քանի ժամ հետո ասել է Ստանուլիսը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE