49-ամյա Ջանեթ Ջեքսոնը շուտով մայրանալու է

12:36   5 մայիսի, 2016

Նախ մի փոքրիկ պարզաբանում՝ երբ Ջանեթը ծննդաբերի, նա արդեն 50 տարեկան կլինի: Եվ այսպես ուրախալի նորություն Ջեքսոնների ընտանիքի համար, 49-ամյա Ջանեթն ու նրա ամուսինը՝ Քաթարից միլիարդատեր Ուիսսամ Ալ Մանան, իրենց առաջնեկին են սպասում: Այս մասին ET պորտալին հայտնել է Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Նշենք, որ Ջանեթի հղիության մասին լուրերը դեռ երկու ամիս առաջ էին հայտնվել, երբ երգչուհին չեղարկել էր իր համաշխարհային շրջագայությունը:

Այն ժամանակ Մայլք Ջեքսոնի քույրը Twitter–ում հայտնեց, որ որոշել է ընդհատել համաշխարհային շրջագայությունը, քանի որ բժիշկները իրեն խորհուրդ են տալիս «ընդմիջել ու հանգստանալ»:

«Ես ու ամուսինս որոշել ենք կենտրոնանալ մեր ընտանիքի պլանավորման վրա»,- հայտնել էր այն ժամանակ Ջանեթը, ինչն էլ հենց լուրերի առիթ էր դարձել:

Հիշեցնենք, որ սա երգչուհու երրորդ ամուսնությունն է: Ուիսսամ Ալ Մանան, որի հետ նա ամուսնացել է 2012-ին, Ջեքսոնից ութ տարով փոքր է: 



© NEWS.am STYLE