12:04 5 մայիսի, 2016Եթե երեկ Կուբան դիտում էր Հավանայում Chanel–ի նոր կրուիզային ցուցադրությունը (դրա համար Հավանա էր ժամանել սուպերմոդել Ժիզել Բունդհենը), ապա այսօր Կուբա է հասել «ծանր հրետանին»՝ ի դեմս Քարդաշյանների գերդաստանի՝ պլյուս Քանյե Ուեսթը:



Հայտնի է, որ նախագահ Օբամայի այցելությունից հետո Կուբայի ու ԱՄՆ–ի միջեւ նորից վերսկսվել են ավիաթռիչքները:
Քիմն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Հավանա, որտեղ նկարահանելու են իրենց շոուի հերթական դրվագը:

Քիմը, Քանյեն ու Նորթը Կուբայում տաքսի են նստել:

Քարդաշյանների գերդաստանը՝ Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն, Քորթնին ու Մեյսոնը (Քորթնիի որդին) գնացել են ռոմի թանգարան:



Քլոեն՝ Նորթի հետ

Հետո ընտանիքը գնացել է San Cristobal Paladar ռեստորան, որտեղ բացի ամենայնից աստղերը հսկայական կուբայական սիգարներ են ծխել:

Աղբյուր` Daily Mail
Լուսանկարներ՝ Instagram, AP, Franceska Spizzirri, Getty