12:21 5 մայիսի, 2016Աստված գիտի, թե ինչ էր արել այս սպիտակ Range Rover-ի տերը, բայց թե ինչպես նրա՝ արդեն նախկին ընտրյալը խայտառակեց իրեն, իմացան բոլորը։
Լոնդոնում խաբված բրիտանուհին չի կարողացել ներել իր բոյֆրենդի դավաճանությունը եւ վրեժ է լուծել՝ սփրեյով ներկելով նրա մոտ 100000 հազար դոլարանոց մեքենան։

«Դավաճան», «ամեն ինչ ավարտված է», «հուսով եմ՝ նա արժեր դրան» գրառումներով Range Rover-ը միանգամից հայտնվել է ոչ միայն անցորդների, այլեւ բրիտանական պարբերականների ուշադրության կենտրոնում։

Ականատեսների խոսքով՝ վարորդը, տեսնելով կատարվածը, արագ նստել է մեքենան եւ հեռացել։
Աղբյուրը՝ Daily mail