Ֆրանսիայում մեկնարկել է լիմոնների փառատոնը

21:48   21 փետրվարի, 2013

Ֆրանսիայի հարավում գտնվող Մենտոն առողջարանային քաղաքում տեղի է ունենում լիմոնի ամենամյա 80-րդ փառատոնը: 

Ըստ The Epoch Times-ի, զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու նպատակով անցյալ դարի 30-ական թվականներին քաղաքի իշխանությունները կազմակերպեցին առաջին ցիտրուսային փառատոնը: 2012 թվականին լիմոնի փառատոնն ուշադրության է արժանացրել մոտ քառորդ միլիոն զբոսաշրջիկ։ Փառատոնի համար օգտագործում են ցիտրուսների մինչեւ 130 տոննա քաշով պտուղ:

Լիմոնի փառատոնի ժամանակ քաղաքը պատված է լինում լիմոնի, նարնջի, թուրինջի խոշոր ֆիգուրներով: Հյուրերը համտեսում են լիմոնի, լիմոնադի, ջեմի եւ լիկյորի նոր տեսակներ: Փառատոնի ընթացքում տեղի կունենան ոսկե մրգերի, լուսնային շքերթեր եւ ցիտրուսների ցուցահանդեսներ:

Փառատոնը կշարունակվի մինչեւ մարտի 6-ը:



© NEWS.am STYLE