Ֆրանսիական դիետա

19:33   24 մայիսի, 2016

Ֆրանսիացիները սննդի պատրաստմանը վերաբերվում են որպես արվեստի, իսկ ուտելու գործընթացին՝ որպես սրբազան գործողության եւ իսկական հաճույք են ստանում դրանից։ Նույնիսկ շատ ցածր կալորիականությամբ սննդակարգը ֆրանսիացի դիետոլոգների ձեռքում վերածվում է արվեստի գործի: Հավանաբար այդ պատճառով ֆրանսիական սննդակարգը այդպիսի ժողովրդականություն է վայելում:  

Ըստ էության, սա բուսասպիտակուցային սննդակարգ է, որը նվազագույնի է հասցնում միաժամանակ ճարպերի եւ ածխաջրերի քանակը: Այդ պատճառով զարմանալի չէ, որ այն շատ արդյունավետ է եւ թույլ է տալիս 2 շաբաթվա ընթացքում քաշը նվազեցնել  7-8 կգ-ով: Խորհուրդ է տրվում հնարավորինս շատ սովորական կամ հանքային ջուր խմել, բացառելով մնացած բոլոր ըմպելիքները (բացի նրանցից, որոնք նշված են ճաշացանկում): Արգելված են բոլոր խմորային արտադրանքները, շաքարը, աղը եւ ալկոհոլը: Պնդում են, թե այս սննդակարգը արագացնում է նյութափոխանակությունը եւ դրանից հետո չեն գիրանում: Դրա արդյունավետության բարձրացման համար կարեւոր է հետեւել սննդի ընդունման հերթագայությանը, խիստ ռեժիմ պահպանելով: Եվ արանքում ոչ մի բան չուտել: 

Օր 1

Նախաճաշ. սեւ սուրճ

Ճաշ. 2 ձու, հազարով աղցան, լոլիկ:

Ընթրիք. Մի կտոր ոչ ճարպոտ խաշած միս, հազարով աղցան: 

Օր 2

Նախաճաշ. Սեւ սուրճ, չորահաց:

Ճաշ. Մի կտոր խաշած միս:

Ընթրիք. Խոզապուխտ կամ խաշած երշիկ առանց ճարպի, հազարով աղցան:

Օր 3

Նախաճաշ. սեւ սուրճ, չորահաց:

Ճաշ. Բուսական յուղով տապակած գազար, լոլիկ, մանդարին կամ նարինջ: 

Ընթրիք. 2 ձու, ոչ ճարպոտ երշիկ, հազարով աղցան:

Օր 4

Նախաճաշ. Սեւ սուրճ, չորահաց:

Ճաշ. ձու, թարմ գազար, պանիր:

Ընթրիք. մրգային աղցան, մածուն:

Օր 5

Նախաճաշ. քերած գազար կիտրոնի հյութով:

Ճաշ. խաշած ձուկ, լոլիկ:

Ընթրիք. մի կտոր խաշած միս:

Օր 6

Նախաճաշ. սեւ սուրճ:

Ճաշ. խաշած հավ, հազարով աղցան:

Ընթրիք. Մի կտոր խաշած միս:

Օր 7

Նախաճաշ. թեյ:

Ճաշ. խաշած միս, մրգեր:

Ընթրիք. ոչ ճարպոտ խոզապուխտ կամ երշիկ:

Երկրորդ շաբաթը` առաջինի կրկնությունը

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE