22:00 8 մայիսի, 2016Շվեդիայի մայրաքաղաքում եվրատեսիլյան տրամադրություն է։ Ստոկհոլմում անցկացվում է «Եվրատեսիլ 2016» մրցույթի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։
Կարմիր գորգով անցնելիս փայլեց Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը, որին ուղեկցում էր պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Իվետան ներկայացավ սպիտակ շքեղ զգեստով:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում Իվետան ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո։