Gucci-ի լոֆերները 60 տարեկան են (ֆոտո)

20:36   21 փետրվարի, 2013

Փետրվարի 21-ին Ֆլորենցիայի Gucci-ի թանգարանում բացվել է Gucci-ի հանրահայտ լոֆերների ցուցահանդեսը՝ նվիրված նորաձեւ կոշիկի 60-ամյա հոբելյանին։ Ըստ The Independent,-ի, Gucci խանութների ցուցափեղկերը ողջ աշխարհում կզարդարեն բրենդի լոֆեր հագած պարող ոտքերի պատկերները։

Լոֆերների պատմությունը սկսվել է 1953 թվականին, երբ նորաձեւության տան հիմնադիր Գուչիո Գուչիի որդի Ալդո Գուչին որոշեց ընդլայնել ընտանեկան գործն ու թողարկել մետաղական ճարմանդով կոշիկներ։ Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ֆրիդա Ջանինին հայտարարել է, որ մետաղական ճարմանդը, որը ստեղծելու համար դիզայները ոգեշնչվել է ձիավորներից, կապող օղակ է « Gucci –ի հզոր պատմության ու ժամանակակից աշխարհի միջեւ»։

Ֆլորենցիայում Gucci թանգարանի ցուցահանդեսը կպատմի լոֆերների պատմությունը, սկսած 1985-ին դրանց Մետրոպոլիտեն թանգարանի հիմնական հավաքածուի մեծ ներգրավելուց մինչեւ մեր օրերը։

 



© NEWS.am STYLE