Լեոնարդո դի Կապրիոյին տեսել են հերթական ընկերուհու հետ

15:10   6 մայիսի, 2016

Լեոնարդո դի Կապրիոյին տեսել են հերթական ընկերուհու հետ: Դա իհարկե զարմանալի չէ, հատկապես, որ հոլիվուդյան սրտակերի զոհերից են եղել Քելի Ռորբախը, Թոնի Գարնը, Բար Ռաֆաելին, Բլեյք Լայվելին, Ժիզել Բունդհենը եւ այդ ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել:

41-ամյա դերասանն այս անգամ եկել էր Ջասթին Բիբերի հավաքույթին, որից հետո նրան տեսել են մի գեղեցիկ թխահեր աղջկա հետ: Պապարացիները պարզել են, որ աղջկա անունը Վիկտորիա Լի Ռոբինսոն է։

Զույգին տեսել են Նյու Յորքում Game ակումբից դուրս գալու պահին:

Լեոն քայլում էր դեպի իր Range Rover–ը՝ փորձելով փակել դեմքը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE