19-ամյա շվեդուհին թոփլես է դպրոցական լուսանկարում

12:48   6 մայիսի, 2016

Շվեդական ավագ դպրոցի այս լուսանկարը քննարկման առարկա է դարձել ամբողջ համացանցում։ Դպրոցի ամենամյա լուսանկարներն անելիս աշակերտները փորձել են ստանալ կոչ-լուսանկար, որը «կբարձրաձայնի» կին-տղամարդ հավասարության մասին։  Ինչպես պնդում է լուսանկարի հերոսուհին՝ Հաննա Բոլանդերը, որոշումը եղել է ամբողջ դասարանինը, եւ համարձակ աղջիկը համաձայնել է թոփլես լուսանկարվել։

Հաննան նշել է, որ չնայած դպրոցի տնօրինությունն այնքան էլ համաձայն չէր այդ մտքին, բայց հարգել են նրա իրավունքները.

«Ես չեմ զղջում։ Ես ուղղակի մտածում եմ՝ ինչու ես չեմ կարող անել այն, ինչ թույլատրված է տղամարդկանց։ Որպես ֆեմինիստ՝ ես ազատ կարող եմ ցույց տալ այն, ինչ կանի հակառակ սեռը»,- ասել է աղջիկը՝ ավելացնելով, որ եւ զարմացած, եւ գոհ է, որ դպրոցի տնօրինությունն ու լուսանկարիչը, չնայած անհամաձայնությանը, հարգել են նրա ընտրությունը։

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE