11:11 7 մայիսի, 201646-ամյա Ջենիֆեր Լոպեսը ուրախացրել է մեզ Ain't Your Mama երգի նոր տեսահոլովակով:
Սկզբում Instagram–ում Լոպեսը հրապարակել է իր նոր տեսահոլովակի թիզերը, իսկ քիչ ավելի ուշ հանրահայտ երգչուհու Youtube ալիքում հայտնվել է նաեւ տեսահոլովակը:
Նոր տեսահոլովակում երգչուհին ներկայացել է մի դերասանուհու կերպարով, որը ֆիլմում կատարում է 50-ականների տնային տնտեսուհու դեր, որը միշտ անթերի սանրվածք ու նույնքան անթերի ամուսին ունի:
Կադրում երգչուհին ներկայանում է որպես տանտիրուհի, որի խոհանոցը փայլում է մաքրությունից, ապա որպես քարտուղարուհի, որը տեքստ է տպում, ֆաբրիկայի աշխատող ու հեռուստահաղորդավարուհի ու նրանցից յուրաքանչյուրի անունից հայտարարում է՝ «Ես քո մայրը չեմ, տղա»: