Billboard. Թեյլոր Սվիֆթը շոու բիզնեսում բոլորից շատ է վաստակում

15:20   7 մայիսի, 2016

Billboard ամսագիրը հաշվարկել է հանրահայտ երաժիշտների 2015-ին ստացած եկամուտները ու վարկանիշի առաջին տեղում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը: Պարբերականի հաշվարկներով երգչուհու ընդհանուր եկամուտը 12 ամսում 73.5 մլն դոլար է կազմել, դրանից 61.7 մլն-ը հյուրախաղերից ստացված եկամուտն է, 7.2 մլն–ը՝ ձայնագրությունների վաճառքից, 4.1 մլն-ը՝ տպագիր ապրանքների վաճառքից, իսկ 564 հազար դոլար էլ երգչուհին ստացել է իր երգերի օնլայն լսումներից:

26-ամյա երգչուհին մնում է աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկը: Մեկ տարում երիտասարդ աստղը վաստակել է 73.5 մլն դոլար, այդ գումարից՝ 61.7 մլն-ն նրա ելույթներից ստացված եկամուտներն են:

Ահա թե ինչ տեսք ունի ամսագրի կազմած առաջին տասնյակը


1. Թեյլոր Սվիֆթ՝ 73.5 մլն դոլար
2. Քեննի Չեսնի՝ 39.8 մլն դոլար
3. The Rolling Stones՝ 39.6 մլն դոլար


4. Բիլի Ջոել՝ 31.7 մլն դոլար
5. One Direction՝ 24.2 մլն դոլար
6. Grateful Dead & Company՝ 23.8 մլն դոլար
7. Լյուք Բրայան՝ 23.1 մլն դոլար
8. U2՝ 21.8 մլն դոլար
9. Ադել՝ 20.5 մլն դոլար
10. Maroon 5՝ 19.2 մլն դոլար



© NEWS.am STYLE