10:11 7 մայիսի, 2016Այ քեզ նորություն: Մինչ Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նորթը, Քորթնին, Պենելոպան, Մեյսոնն ու Քլոեն լիաթոք զվարճանում են Կուբայում, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան հայտնել են, որ երեխայի են սպասում:

Զույգը ուրախալի նորությունը պատմել է՝ իրենց միկրոբլոգներում հրապարակելով հղի կնոջ emoji:

Զույգը մի քանի ամիս է հանդիպում է, վերջերս Ռոբը հայտարարել էր, որ իրենք նշանվել են, իսկ հետո հայտնել, որ հարսանիքը կկայանա ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում:
Նշենք, որ փոքրիկը կլինի Ռոբի՝ առաջին, իսկ Չայնայի երկրորդ երեխան: 27-ամյա պարուհին արդեն դաստիարակում է երեք տարեկան Քինգ Քահիրոյին՝ ռեփեր Թայգայի որդուն, որը հիմա հանդիպում է Ռոբի քրոջ՝ Քայլի Ջենների հետ (Քարդաշյանների ընտանիքի հետ խելագարվել կարելի է):

Զույգը երջանիկ է: Ռոբի ու Չայնայի ընտանիքները նոր են իմացել այդ մասին»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:

Ի դեպ, ռեփեր Թայգան սոցցանցում շնորհավորել է զույգին։

Աղբյուր՝ Daily Mail