Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերադարձել են ԱՄՆ. ինչու է զույգը շուտ հեռացել Կուբայից

10:14   8 մայիսի, 2016

2015-ին Time Magazine-ի կողմից ամենաազդեցիկ զույգ ճանաչված Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջին օրերին Կուբայում էին: Զույգի՝ Կուբա կատարած այցը նշանավորվեց ոչ միայն Քիմի եւ Քանյեի առաջացրած իրարանցումով, այլեւ Սեյնթի առաջին հայտնությամբ. չէ որ մինչ այդ պապարացիներին չէր հաջողվում լուսանկարել փոքրիկին։

Երեկ զույգը վերադարձել է Լոս Անջելես: Եվ ինչ եք կարծում՝ ինչու են հանրահայտ աստղերը նման կոլորիտային երկրից այդքան շուտ հեռացել: Հազիվ թե գուշակեք:

Պատճառը դանդաղ ինտերնետն է եղել: Իսկ միլիոնավոր երկրպագուներ ունեցող Քիմի եւ Քանյեի համար ինտերնետը օդ ու ջրի պես անհրաժեշտ է, եւ նրանք չեն կարող երկար ապրել առանց սոցցանցերի:

«Քիմն ու Քանյեն շատ հավանեցին երկրի մշակույթը, բայց ոչ տեխնոլոգիաները: Նրանք բողոքում էին, որ չեն կարողանում օգտվել Snapchat-ից եւ անհամբերությամբ սպասում էին, թե երբ են մեկնելու»,- պատմում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Սակայն Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչը մեկնաբանել է տարածված լուրերը՝ նշելով. «Այս ամենը կեղծիք է, եւ նրանք նախքան այնտեղ գնալը գիտեին, որ ինտերնետ չի լինելու»:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Akm-Gsi- Xposure



© NEWS.am STYLE