11:35 9 մայիսի, 2016Օզզի եւ Շերոն Օսբորնները ամուսնալուծվում են 33 տարվա համատեղ կյանքից հետո, գրում է Just Jared-ը:
67-ամյա Օզզին ու 63-ամյա Շերոնը պայմանավորվել են բաժանվել խաղաղ՝ երաժիշտը առանց սկանդալների կհեռանա Բեվերլի Հիլզի իրենց ընդհանուր տանից:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ բաժանման պատճառը ամենեւին էլ 67-ամյա երաժշտի սերը չէ ոգելից խմիչքի նկատմամբ: Հակառակը, աղբյուրի խոսքով, Օզզին արդեն երեք տարի է մոտ չի գնում ոչ ոգելիցին, ոչ էլ թմրանյութերին: Բայց բաժանման իսկական պատճառի մասին ոչինչ չեն հայտնում:
Չնայած արտասովոր զույգը արդեն 2013-ին հայտնել էր բաժանվելու մտադրության մասին, բայց այս անգամ, ըստ մամուլի տեղեկությունների՝ նրանք իրոք վճռական են տրամադրված:
Օզզի ու Շերոն Օսբորնները ամուսնացել են 1982-ի հունիսի 4-ին: Նրանք երեք երեխա ունեն՝ 32 –ամյա Էմմին, 31-ամյա Քելին ու 30-ամյա Ջեքը: