Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսաստանցիներին. Ֆիլիպ Կիրկորովը՝ Իվետա Մուկուչյանի մասին

10:41   9 մայիսի, 2016

Մայիսի 8-ին կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ հատուկ մրցույթի համար նախատեսված Euroclub-ում: NEWS.am STYLE-ի թղթակիցը Ստոկհոլմից բացառիկ հարցազրույց ներկայացրեց Հայաստանի պատվիրակ գեղեցկուհի Իվետա Մուկուչյանի հետ, որն ուղղակի փայլեց իր սպիտակ շքեղ զգեստով։

Կարմիր գորգով անցնելիս Իվետան հանդիպել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովին, որը մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի պրոդյուսերն է։ Կիրկորովը «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գովաբանել է Իվետային.

«Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսաստանցիներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։

Իվետան շնորհակալություն է հայտնել Ֆիլիպին նման ջերմ խոսքերի համար։

Պատրաստեց՝ Յանա

Տեսանյութը՝ Armenia in Eurovision



© NEWS.am STYLE