11:11 9 մայիսի, 2016Երեկ մինչ մեր բոլոր մտքերը «Եվրատեսիլի» կարմիր գորգուղուն էին սեւեռված, ԱՄՆ-ում տոնում էին Մայրերի օրը: Տոնի առթիվ Քիմ Քարդաշյանը շքեղ նվեր է ստացել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից: 38-ամյա ռեփերն իր կնոջն անակնկալ է մատուցել՝ տանը իսկական համերգ կազմակերպելով նրա համար։
Քիմի համար առավոտը սկսվել է երաժշտությամբ, որը նրա համար կատարում էր սիմֆոնիկ նվագախումբը:
Հեռուստաստղն իր դստեր՝ Նորթի հետ ունկնդրում էր «Էննի» ու «Սառցե սիրտ» մուլտֆիլմերի երաժշտությունը:
Աղբյուր՝ TMZ