12:03 9 մայիսի, 2016Քլոե Քարդաշյանի ամուսնուն նորից տեսել են ոգելից խմիչք օգտագործելիս: Beverly Center-ում Լամար Օդոմին բռնացրել են կոնյակի բաժակը ձեռքին, գրում է TMZ–ը:

Նշենք, որ 36-ամյա բասկետբոլիստին բժիշկները արգելել էին ոգելից խմիչք ու թմրանյութեր օգտագործել այն բանից հետո, երբ Լամարը անցած տարի Նեւադայի անառականոցում կոմայի մեջ էր ընկել: Այն ժամանակ Քլոեն վիագրան ու կոկաինն իրար էր խառնել, ինչի հետեւանքով մարզիկը խորը նոքդաուն էր ընկել մի քանի շաբաթով:
Լամարին առաջին անգամ խմելիս տեսել են անցած ամիս, որից հետո Քլոեն հայտարարեց, որ այլեւս չի զբաղվելու ամուսնու փրկությամբ ու կդիմի ապահարզանի համար: