Թողարկվել է բրիտանական Radiohead ռոք խմբի նոր ալբոմը

14:06   9 մայիսի, 2016

Բրիտանական Radiohead ռոք խումբը թողարկել է իններորդ ալբոմը՝ A Moon Shaped Pool վերնագրով, հայտնում է խմբի պաշտոնական կայքը։

Ալբոմը, որում 11 երգ է ընդրգկվել, հասանելի է iTunes, Apple Music и Tidal ծառայություններով: Այն նաեւ կարելի է ներբեռնել ալբոմի կայքից: Վինիլային ու կոմպակտ ձայնասկավառակներով այն հասանելի կլինի հունիսի կեսերից, գրում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին խումբը հրապարակել էր նոր երգ Burn the Witch՝ ալբոմի առաջին թրեքը: Տեսագրությունն արդեն ավելի քան 10 մլն դիտում է հավաքել YouTube–ում:



© NEWS.am STYLE