Ի՞նչ է կատարվում եվրատեսիլյան Globe Arena-ում այս պահին. NEWS.am STYLE-ը` Ստոկհոլմից

16:57   9 մայիսի, 2016

NEWS.am STYLE-ը շարունակում է աշխատել Ստոկհոլմից` ներկայացնելով «Եվրատեսիլ 2016»-ի շրջանակներում կատարվող հետաքրքիր իրադարձությունները:

Մրցույթի առաջին կիսաեզրափակչի փորձին մնացել են հաշված րոպեներ: Մինչ դրա մեկնարկը մեր թղթակիցը ձեզ է ներկայացնում, թե ինչ է կատարվում Globe Arena համերգասրահի ներսում, ինչպես են աշխատում տարբեր երկրներից ժամանած լրագրողները եւ ինչ տեսք ունի մրցույթի երկրպագուների համար նախատեսված սրահը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին`Ստոկհոլմի Globe Arena համերգասրահում: Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 7-րդ համարի ներքո:

 

Պարույր Սինյավսկի, Սյունե Առաքելյան՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE