Հրապարակվել է Միխայիլ Սահակաշվիի կանանց ցուցակը (ֆոտո)

21:42   19 հոկտեմբերի, 2012

Վրացական  «Վարկանիշ» ամսագիրը հրապարակել է այն կանանց ցուցակը, որոնց անունները կապված են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետաքրքրությունների հետ, հայտնում է «Վզգլյադը»: Ցուցակում նշված են Սահակաշվիլի վերջին 9 տարիների բոլոր կանայք: Հոդվածում նշված կանանցից ոչ մեկը մեկնաբանություններ չի տվել ու հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ:

Այսպես, Սահակաշվիլու համադասարանցի, հայտնի դերասանուհի ու հեռուսատահաղորդավարուհի Իյա Պարուլաեւա:

Նրան  «ֆավորիտի» պաշտոնում փոխարինել է նախկին մամուլի-քարտուղար Ալանա Գագլոեւան:

Այնուհետեւ նախագահի հետ սերտ հարաբերություններում էր էկանոմիկայի նախկին նախարար Վերոնիկա Կոբալիան: Նրան Սահակաշվիլին համոզել էր վերադառնալ հայրենիք Կանադայից:

Հավանական «սիրելի կանանց» թվում նշվում է նաեւ երգչուհի Սոֆո Նիջարաձեն: Նա Ռուսաստանից Վրաստան էր վերադարձել 2008թ.-ի պատերազմի ավարտից հետո ու մինչ այժմ կարեւոր դեր է խաղում վրացական շուու բիզնեսում:

Ցուցակում են նաեւ ուկրաինացի երգչուհի Իվանա Մալեյը, ով այժմ հաղորդավարուհի է Թբիլիսիի հեռուստատեսությունում: Ամսագիրը հավաստիացնում է, որ նա բյուջեի փողերով շրջագայել է ողջ աշխարհով: «Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք, այդ թվում նաեւ երկրի նախագահը, բայց դա չպետք է լինի բյուջեի հաշվին, ոտնահարի ժողովրդի ու երկրի շահերը»,- նշել է ամսագիրը: Նախագահի աշխատակազմն այս հոդվածի առընչությամբ դեռեւս չի արձագանքել:



© NEWS.am STYLE