10:12 10 մայիսի, 2016Այսօր՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը: NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է Իվետայի փայլուն ելույթը մրցույթի երրորդ փորձի ընթացքում:
Ստոկհոլմի ժամանակով երեկոյան ժամը 9-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլի» առաջին եզրափակչի գլխավոր փորձը, որի տոմսերը վաճառվում էին, ինչի շնորհիվ բազմաթիվ երկրպագուներ կարողացել են ներկա գտնվել շոուին եւ վայելել իրենց նախընտրած մասնակիցների ելույթները:
Ի դեպ, երկրպագուների բուռն արձագանքից զգացվում էր, որ մեր երգչուհին, իսկապես, կարողացել է գերել ամբողջ Եվրոպան թե իր տեսքով, թե երգով, թե ձայնային տվյալներով:

Ֆավորիտների ցանկում շարունակում է մնալ նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւը:
Հարկ է նշել, որ այս տարվա շոուն նաեւ առանձնանում է հումորային տեսանյութերով, որոնց արդեն ուղիղ եթերով կարող եք հետեւել այսօր երեկոյան: Մինչ այդ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի գխավոր փորձից մի քանի լուսանկար:
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից