Իվետա Մուկուչյանը՝ Եվրատեսիլ 2016-ի «Կարմիր գորգի լավագույն կերպար» քվեարկության առաջատար

13:34   10 մայիսի, 2016

Հերթական քվեարկությունը եւ հերթական փոքրիկ հաղթանակը, որը մեզ է սպասում։

Բրիտանական Wiwibloggs-ը նոր քվեարկություն է հայտարարել՝ Եվրատեսիլ 2016-ի «Կարմիր գորգի լավագույն կերպար»։ Ներկայացված են բոլոր 41 երկրների ներկայացուցիչները (Նորվեգիայի մասնակիցը առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա լինել)։ Եվ կրկին առաջատարի դերում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է, որն իր սպիտակ շքեղ զգեստով միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը, եւ ինչպես NEWS.am STYLE-ի թղթակիցներն էին հայտնում Ստոկհոլմից՝ հանդիսատեսը Իվետային դիմավորեց բուռն ծափահարություններով, իսկ լրագրողներն անդադար լուսանկարում էին նրան:

Ձայների 16.75%-ով Իվետան պայքարից «դուրս է թողել» 40 երկրների ներկայացուցիչներին, քանզի երկրորդ տեղում հայտնված Լեհաստանի ներկայացուցիչը այս պահի դրությամբ հավաքել է ձայների ընդամենը 7.42 %-ը։

Դե ինչ հաջողություն մաղթենք Իվետային՝ չնայած համոզված ենք, որ հաղթողը հենց նա է լինելու։

Իվետայի օգտին ձայն տալու համար առաջարկում ենք անցնել այս հղումով, իսկ նրանց, ովքեր արդեն քվեարկել են մեր գեղեցկուհու օգտին, հիշեցնենք, որ այսօր Ստոկհոլմում մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո՝ իր Love Wave հզոր էներգետիկայով լի երգով:

 

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE