Կինն իր հարսանիքին անապահով ընտանիքներից 60 երեխաների է կանչել

14:39   10 մայիսի, 2016

Հարսանեկան զգեստը հագին, մազերը գեղեցիկ հյուսած Յիրու Սանը հանդիսությունների սրահում սպասում է իր 60 հյուրերին։ Բայց Սանը չի ամուսնանում եւ չի էլ ճանաչում հյուրերին։ Պարզապես նա երկու ամիս առաջ հրաժարվել էր ստորագրել ամուսնական պայմանագիրը, բայց չէր հրաժարվել հանդիսությունից։

Յիրուն սրահի վարձակալման համար նախնական վճար էր տվել 8000 դոլարի չափով։ Եվ քաջ գիտակցելով, որ պատվերը չեղարկելու դեպքում կանխավճարը հետ չէին վերադարձնելու՝ որոշել է տոն կազմակերպել անապահով ընտանիքների երեխաների համար։

Արդյունքում Նյու Յորքի շքեղ Harold Pratt House հարսանյաց սրահում հավաքվել են ոչ թե հարսնացուի հարազատներն ու ընկերները, այլ կարիքավոր ընտանիքներից 60 երեխաներ։ Այո, Սանը Մայրերի օրվա նախաշեմին հիանալի անակնկալ է մատուցել նրանց։

«Այդ պահին ես հասկացա, որ սա Աստծո ծրագիրն էր։ Հարսանիքիս օրը ինձ արքայադուստր չզգացի, բայց հաջողվեց հեքիաթ ստեղծել երեխաների համար»,- պատմել է Յիրուն։

Օրը տոնական է դարձել երեխաների համար։ Նրանց փուչիկներ են տվել, ներկել դեմքերը, իսկ փոքրիկներն ու նրանց ծնողները էլ ուրախացրել են հեքիաթի գլխավոր հերոսուհուն՝ նվագելով եւ երգելով նրա համար։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE