Ֆրանսիական մանիկյուր 2016. նորաձեւ միտումներ

21:17   10 մայիսի, 2016

Ֆրանսիական մանիկյուրը տարիներ շարունակ համարվել է ամենաունիվերսալ դիզայններից մեկը, որը համապատասխանում է ցանկացած կերպարի՝ թե՛ գրասենյակային ոճին, թե ամենօրյա նրբագեղ կերպարին: Դասական ֆրենչի չեզոք երանգները տեղին են ցանկացած միջոցառման համար ՝ գործնական հանդիպումից սկսած մինչեւ ցանկացած հանդիսություն:

Եղունգների հարդարման վարպետները 2016-ին դիզայներների ու իմիջմեյքերների հետ միասին որոշել են թարմացնել նեյլ- արթի այդ տեսակը ՝ դրա մեջ հավելելով նորաձեւ երանգներ:

Տվյալ դիզայնի հիմնական միտումն են համարվում ոչ հավասար գծերը, տարատեսակ տեքստուրաները ու դրանց համադրությունը, գեղարվեստական նկարազարդումը եւ դեկորի մյուս բազմազան լրացուցիչ տարրերը:

Ֆրանսիական մանիկյուր. Ո՞րն ընտրել

Դասական. Նուրբ վարդագույն, սպիտակ, մարմնագույն ՝ դասական ֆրանսիական մանիկյուրի հիմնական գույները: «Ժպիտը» ընդգծվում է կաթնագույն լաքով ու սովորաբար լինում եղունգի վերին մասում:

Դեկոր. Լրացուցիչ դեկորատիվ տարրերի՝ ծեփի, նկարների, սթեմփինգի գործածումով:

Միլենիում. Տվյալ դեպքում «ժպիտը» ստեղծվում է փայլերով, փայլաթղթով, մարգարտափոշով, կամ փայլուն լաքով:

Ֆան ֆրենչ (գունավոր ֆրենչ). Դասական ֆրանսիական մանիկյուրից տարբերվում է վառ գույներով ՝ թե «ժպիտի», թե հիմնական ծածկույթի:

Շրջված կամ լուսնային մանիկյուր. Այլ գույնի լաքով առանձնացվում է ոչ թե եղունգի վերին մասը, այլ դրա հիմքում գտնվող լուսնաձեւ մասը: 2016-ին առավել նորաձեւ է համարվում խառը լուսնային մանիկյուրը (լուսնյակը կարող է լինել եղունգի ցանկացած մասում) ու լուսնի ու եղունգի ծայրի վառ ընդգծումը:

Աղբյուրը՝ Tochka.net



© NEWS.am STYLE