Իվետա Մուկուչյանն ասուլիսի ժամանակ իր տպավորություններով կիսվեց NEWS.am STYLE-ի հետ (տեսանյութ)

09:35   11 մայիսի, 2016

Երեկ՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմի Globe Arena համերգասրահում կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը նվաճեց եվրոպացիների սրտերն ու անցավ եզրափակիչ փուլ:

Համերգից հետո եզրափակչի ուղեգիր ստացած բոլոր տասը մասնակիցները լրագրողների հետ հանդիպեցին ասուլիսի սրահում, որտեղ պատասխանեցին լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին: NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյո՞ք սպասում էր երկրպագուների կողմից նման բուռն արձագանքի, Իվետա Մուկուչյանը պատասխանեց.

«Ես միշտ կարեւորել եմ իմ կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն եւ փորձում եմ վայեել ամեն ինչ: Իսկապես, ցանկանում եմ հաճույք ստանալ այստեղ անցկացրածս ցանկացած պահից: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ եւ, առհասարակ, բոլորիս օգտին: Խոստանում եմ երբեք չմոռանալ այդ բարի վերաբերմունքն ու աջակցությունը»:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE