«Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանի պատասխանը Արցախի դրոշը ցուցադրելու վերաբերյալ

10:01   11 մայիսի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ հայերիս համար ամենակարեւոր եւ տպավորիչ պահերից էր այն, երբ մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը Հայաստանյի դրոշի հետ մեկտեղ ցուցադրեց նաեւ Արցախի դրոշը. Այս փաստն անտարբեր չթողեց նաեւ եվրոպական մամուլին, որոնք ցանկացան իմանալ, թե ինչու Իվետան որոշեց նման քայլով հանդես գալ. Հարցին ի պատասխան մեր ներկայացուցիչը նշեց.

«Անկեղծ ասած՝ սպասում էի այս հարցին: Եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը եւ այն միշտ պահում եմ իմ սրտում եւ մտքում:

Ուզում եմ ամբողջ աշխարհին տարածել, որ ես միայն խաղաղություն եմ ցանկանում իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը:

Դրա միջոցով ցանկանում եմ սիրո ալիքը տարածել ամենուրեք: Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ եւ միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհի եւ Հայաստանի համար»:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE