13:34 11 մայիսի, 2016Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակիչի շոուի եւ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի մասին խոսքեր չկան։ Ամեն ինչ շատ ճիշտ մտածված ու կազմակերպված էր, իսկ Իվետայի շոուն պարզապես անմոռանալի էր։ Այն իսկապես տպավորել էր մրցույթի բոլոր երկրպագուներին։
Առաջին կիսաեզրափակիչի կատարումների՝ Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական էջում հայտնված հոլովակների դիտումների թվով Իվետան զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւին։
Լավագույն եռյակն ըստ դիտումների, եզրափակում է Հունաստանը, որն ինչպես գիտեք չստացավ եզրափակիչի ուղեգիր եւ չհայտնվեց տասը երջանիկների ցուցակում։
Պատրաստեց՝ Յանա