14:56 12 մայիսի, 2016Արեւմտյան աղբյուրները նկատել էին, որ մայիսի սկզբին կայացած Met Gala–ի շքեղ պարահանդեսին հեռուստաաստղ Քենդալ Ջեներն ու ռեփեր Tyga-ն առանձին են ներկայացել, իսկ կիրակի՝ մայիսի 8-ին, 26-ամյա երգիչը Մայրերի օրն անցկացրել է մեկ այլ մոդելի ընկերակցությամբ։ Այս ամենից հետո լրագրողներն անցել են «գրոհի»՝ պարզելու, թե ինչ է կատարվում երիտասարդների հարաբերություններում։

Daily Mail-ը կապ է հաստատել զույգի ներկայացուցիչների հետ եւ մեկնաբանություն խնդրել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Քայլին եւ Tyga-ն բաժանվել են, այս անգամ՝ վերջնականապես։ Թե ինչն է զույգի բաժանման պատճառը հայտնի չէ, բայց վարկածներից մեկն այն է, որ ռեփերի նախկին կին եւ նրա որդու մայր Բլեք Չայնան շուտով երեխա է պարգեւելու Քայլիի եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին։


Հիշեցնենք, որ 18-ամյա Քայլիի եւ 26-ամյա Tyga-ի սիրավեպը սկսվել է 2014-ին, բայց մինչ 2015-ը զույգը թաքցնում էր հարաբերությունները։