17:35 12 մայիսի, 2016Մայիսի 11-ին Եվրատեսիլ 2016-ի մասնակիցներից շատերը երեկոն անցկացրել են Ստոկհոլմի Hard Rock սրճարանում, որտեղ բրիտանական Wiwibloggs կայքը հատուկ երեկույթ էր կազմակերպել։ Հյուրերը ոչ միայն հիանալի ժամանակ են անցկացրել, այլեւ կենդանի կատարմամբ ներկայացրել են իրենց մրցութային երգերը։
Երեկոյին ներկաները հնարավորություն են ունեցել վայելել Ռուսաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի մասնակիցների կատարումները։ Մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը երգել է իր «LoveWave» ստեղծագործության էթնո-ջազային cover տարբերակը։