«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը եզրափակիչում ելույթ կունենա վերջինը

10:01   13 մայիսի, 2016

«Եվրատեսիլ - 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչից անմիջապես հետո կայացել է եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որը բացահայտում է, թե մասնակիցները ինչ հերթականությամբ են բեմ բարձրանալու մայիսի 14–ին:

Առաջին կիսաեզրափակիչին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ մեր գեղեցկուհին երգելու է եզրափակիչի երկրորդ հատվածում: Իսկ հենց նոր պարզվեց, որ մեր պատվիրակը ելույթ կունենա վերջինը, 26–րդ համարի ներքո:

 

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE