Իվետա Մուկուչյանը՝ Eurovision’s Next Top Model 2016-ի ՀԱՂԹՈՂ

11:33   13 մայիսի, 2016

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։

Այս տարի կայքը դեռեւս ապրիլի սկզբին էր քվեարկություն հայտարարել այս տարվա թոփ մոդելին գտնելու համար։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, ինչպես նաեւ նշել, որ տեւական ժամանակ է առաջատարի դերում հենց Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է: Ավելին, մայիսի 3-ին ավարտվեց քվեարկության առաջին փուլը եւ ձայների մեծամասնությամբ առաջին տեղում Իվետան էր:

Քվեարկությունն ավարտված է եւ ինչպես կարելի էր ակնկալել, Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է Իվետա Մուկուչյանը, որը հանդիսատեսին եւ օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ գեղեցիկ ձայնով։ Իվետան ձայների 31.45%-ով հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Այո, Հայաստանի պատվիրակի սիրո ալիքները տարածվել ու համակել են բոլորին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ 2015»-ի հաջորդ թոփ մոդել քվեարկությունում նույնպես հաղթել էր մեր գեղեցկուհի Թամար Կապրելյանը՝ «Genealogy» խմբից։

Պատրաստեց՝ Յանա

 



© NEWS.am STYLE