Ոճային կերպարով Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում

13:16   13 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանը կարողանում է ուշադրություն գրավել։ 35-ամյա հայուհուն պապարացիները տեսել են, երբ նա դուրս էր գալիս Լոս Անջելեսի ստուդիայից: Հեռուստաաստղը նկարահանվում էր Keeping Up With The Kardashians–ի հերթական դրվագում:

Ի դեպ, հայուհին իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy վերջին հավաքածուի հագուստով էր:

Քիչ հետո պապարացիները նաեւ Քանյեին «որսացին»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը դատի է տվել այն ընկերությանը, որն ուզում է դատարանի միջոցով նրանից 200 մլն դոլար պահանջել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE