Քայլի Ջենները առաջին անգամ հավաքույթի է մասնակցել ռեփեր Թայգայից բաժանվելուց հետո

15:14   13 մայիսի, 2016

Քայլի Ջենները առաջին անգամ է հավաքույթի մասնակցել ռեփեր Թայգայի հետ իր հարաբերությունները խզելուց հետո: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը գնացել էր Nylon And BCB Generation's Annual Young Hollywood May Issue Party հավաքույթին իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի հետ:

Ի դեմ, ռեփեր Թայգան էլ էր ներկա այդ նույն հավաքույթին, բայց նա առանձին էր եկել:

Daily Mail-ը հավաստիացնում է, որ Քայլի Ջենները շատ ծանր է տանում երաժշտի հետ իր բաժանումը: Աղջիկը տեղափոխվել է իր մոր՝ Քրիս Ջենների տուն, քանի որ նրա աջակցության կարիքն ունի:

«Քայլին շատ ծանր է տանում: Նա մինչեւ վերջ հույս ուներ, որ Թայգան կմտափոխվի եւ արեց ամեն ինչ, որպեսզի իրենք չբաժանվեն: Սակայն հիմա նրանք որոշել են դադարեցնել հարաբերությունները: Քայլիի համար շատ ծանր պահ է, նա տեղափոխվել է իր մոր տուն, որպեսզի մենակ չլինի»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE