Թրենդ. Մանժետ-օղեր

17:07   22 փետրվարի, 2013

Նյու Յորքում տեղի ունեցած նորաձեւության շաբաթն ապացուցեց դիզայներների եւ նորաձեւ կանանց սերը մանժետ-օղերի հանդեպ։

Ըստ Buro 24/7-ի, մոդելները տերեւապատ ճյուղի նման բարձրացող օղերն այս սեզոնում կրել են թայվանական-ամերիկյան Thakoon բրենդի ցուցադրության ժամանակ։ Անցյալ սեզոնում դրանք զարդարել են Rodarte-ի եւ Roberto Cavalli-ի մոդելների ականջները։ Սակայն մանժետ-օղերը մոդելներն առաջին անգամ կրել են մեկ տարի առաջ Chanel-ի ցուցադրության ժամանակ։

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Դայանա Քրյուգերն ու Քեյթ Բոսուորթը, չեռնագորցի գործարար կին Նասիբա Ադիլովան եւ բրիտանացի մոդել Կառա Դելվինը նույնպես բարձրաշխարհիկ հանդիպումներին Rodarte-ի եւ Chanel K-ի մանժետ-օղերով են եղել։



© NEWS.am STYLE