Ուկրաինան՝ «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող. Հայաստանը 7–րդն է

02:39   15 մայիսի, 2016

Ստոկհոլմի Globe Arena-ում հենց նոր ավարտվեց «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչ փուլը։ Մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը բեմ բարձրացավ վերջինը (26-րդը) եւ իր սիրո ալիքները տարածելով՝ եզրափակեց շոուի մրցութային մասը։

«Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Իվետան 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ 

534 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսանա Ջամալադինովա)։ Ուկրաինային հաջորդում են Ավստրալիան (511) ու Ռուսաստանը (491): Լավագույն հնգյակը եզրափակում են Բուլղարիան (307) եւ Շվեդիան (261):



© NEWS.am STYLE