Ծովակալության կամարը Armani Hotel կդառնա

21:18   22 փետրվարի, 2013

2015 թվականի դկտեմբերին Լոնդոնում, հանրահայտ Ծովակալության կամարում կբացվի Giorgio Armani նորաձեւության տան երրորդ հյուրանոցը։

Ըստ Hotel Chatter-ի, անցյալ տարվա հոկտեմբերին պատմական կառույցը գնել է գործարար Ռաֆայել Սերանոն, ով մտադիր է այնտեղ թագավորական կահույքով, spa-սրահով ու հսկայական ռեստորանով 100 համար ունեցող շքեղ հյուրանոց բացել։ Հայտնի է, որ հյուրանոցը կառուցելու համար Սերանոն պայմանագիր է կնքել Giorgio Armani տան հետ։ Հյուրանոցն, ամենայն հավանականությամբ, կբացվի 2015 թվականի դեկտեմբերին։

Հիեցնենք, որ Giorgio Armani- ի առաջին հյուրանոցը 2011 թվականին բացվել է Միլանում, իսկ ավելի ուշ հաջորդել է Դուբայի հյուրանոցի բացումը։



© NEWS.am STYLE