Քիմ Քարդաշյանի խորթ հայրը նորից ուզում է տղամարդ դառնալ

14:45   14 մայիսի, 2016

«Քարդաշյանների դինաստիան. ամերիկյան թագավորական ընտանիքի հակասական հաջողությունը» գրքի հեղինակ Յեն Հելփերինը պնդում է, որ Քեյթլին Ջենները դիտարկում է նորից սեռափոխ լինելու տարբերակը, հայտնում է The Wrap-ը։

Հելփերինը հարցուփորձ է արել Ջենների ծանոթներին եւ ընտանիքի բարեկամներին։ Նրա խոսքով՝ շատերն են ասում, որ տրանսգենդեր աստղն արդեն զղջում է սեռը փոխելու համար եւ մտադիր է վերադարձնել տղամարդու մարմինը։ Կենսագիրը նաեւ հայտնել է, որ Ջենները նախկինի պես հետաքրքրվում է կանանցով եւ ուզում է գտնել իր կյանքի կեսին։

Քեյթլին Ջենների ներկայացուցիչը Հելփերի պնդումները կեղծիք եւ ապուշություն է որակել, որոնք մեկնաբանության արժանի չեն։

«Քարդաշյանների դինաստիան. ամերիկյան թագավորական ընտանիքի հակասական հաջողությունը» գիրքը լույս էր տեսել 2016թ. փետրվարին։

Ջենները հայտնել էր սեռափոխության մասին 2015թ. հունիսին։ Նա նախկին անունը Բրյուս է։ 2013-ին նա ամուսնալուծվել էր կնոջից՝ Քրիս Ջեններից եւ որոշ ժամանակ անց հայտնել էր, որ պատրաստվում է փոխել սեռը։



© NEWS.am STYLE