Մայլի Սայրուսը կամուսնանա Ավստրալիայում

19:11   14 մայիսի, 2016

Երգչուհի ու դերաասանուհի Մայլի Սայրուսը վերջերս վերականգնել է իր հարաբերությունները Լիամ Հեմսվորթի հետ: Լրագրողները միանգամից սկսել են քննարկել հարսանիքի օրը: Եվ այդ ամենի համար առիթ է դարձել Մայլիի մատանին, որը նկատել էին լրագրողները:

Լիամ Հեմսվորթը միանգամից հերքել է նշանադրության մասին լուրերն ու ասել, որ դա այն մատանին է, որն ինքը Մայլիին նվիրել էր 2012-ին: Բայց Us Weekly պարբերականը վստահեցնում է, որ հարսանիք այնուամենայնիվ կլինի ու զույգն արդեն սկսել է ծրագրել հանդիսությունը: Զույգն իբրեւ մտադիր է ամուսնանալ Ավստրալիայում:

Սիրահարները իրոք ամեն կերպ ձգտում են իրենց անձնական կյանքը թաքցնել կողմնակի աչքերից:



© NEWS.am STYLE