Իվետան հաղթելու բոլոր հնարավորություններն ունի. բելառուսական CTV-ի հաղորդավարուհի Յանա Շիպկո (տեսանյութ)

16:26   14 մայիսի, 2016

Այսօր՝ մայիսի 14-ին, Ստոկհոլմի Globe Arena-ում, վերջապես, կմերկնարկի Եվրոպայի ամենասպասված երաժշտական մրցույթի՝ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը: Լրագրողներն ու երկրպագուները շարունակում են կանխատեսումներ անել, թե ով է դառնալու այս տարվա հաղթողը: Իվետա Մուկուչյանն, ի դեպ, ֆավորիտների ցանկում է: Այս տեսակետը կիսում է նաեւ Բելառուսի CTV-ի լրագրող եւ հաղորադավարուհի Յանա Շիպկոն:

«Հայ երկրպագուները մի փոքր ավելի երկար պետք է սպասեն, քանի որ Իվետան վերջում է ելույթ ունենալու, բայց կարծում եմ՝ նա  հաղթելու բոլոր հնարավորություններն ունի. Իվետան շատ վառ է ու տպավորիչ, նրանից մեծ էներգետիկա է ճառագում: Բացի այդ՝ երգն էլ է շատ լավը: Առհասարակ, այս տարի բավականին ուժեց մասնակիցներ են հավաքվել: Մի քանի երգեր կան, որոնք անընդհատ գլխումս պտտվում են եւ Իվետայի երգը դրանց թվում է»:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE