Ինգա եւ Անուշ Արշակյանների «Նոր պարը»՝ Մոնս Զելմերլյովի ամենասիրելի եվրատեսիլյան երգ

00:22   15 մայիսի, 2016

Մինչ բոլորս հեռուստաէկրանների առաջ լարված հետեւում ենք «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլի ընթացքին եւ անհամբերությամբ սպասում մրցույթում մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթին, NEWS.am STYLE նկատեց մի շատ հաճելի ակնթարթ:

Հաղորդավարներից  Մոնս Զելմերլյովը Լեհաստանի մասնակցի ելույթից հետո որոշեց զրուցել 1991-ին եւ 2012–ին Եվրատեսիլ մրցույթը հաղթած մասնակիցների հետ՝ խնդրելով նշել տարբեր տարիներին հնչած իրենց ամենասիրելի երգերը: Առաջինը սկսեց հենց Մոնսը, որը երգեց մի փոքրիկ հատված Ինգա եւ Անուշ Արշակյանների եվրատեսիլյան «Նոր պար»-ից, որը հայտնի քույրերը ներկայացրել են Եվրատեսիլ 2009-ին:

Փաստորեն, Մոնսը շատ լավ երաժշտական ճաշակ ունի Smile

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE