Սերգեյ Լազարեւը եւ Ֆիլիպ Կիրկորովը՝ հեռուստադիտողի քվեարկությունում հաղթելու մասին

11:01   15 մայիսի, 2016

«Եվրատեսիլ - 2016»-ի երգի մրցույթի եզրափակիչից հետո Globe Arena-ի մամուլի կենտրոն եկավ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը՝ պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի եւ հաղորդավար Դմիտրի Գուբերնեւի ուղեկցությամբ: Վերջինները զրուցեցին լրագրողների հետ.

«Եվրոպայում հեռուստադիտողը իմ եւ իմ երգի օգտին է քվեարկել: Ինձ համար դա շատ մեծ հաղթանակ է», - հայտարարեց Սերգեյը:

«Իմ հերթին ցանկանում եմ նշել, որ հաղթեց մի երգ, որին ոչ հեռուստադիտողը, ոչ էլ ժյուրին առաջին տեղը չէին տվել»,- ավելացրեց Դմիտրի Գուբերնեւը:

 «Մենք կարդացիք կանոնները, ընդունեցիք դրանք. ինչ արած», - նշեց Կիրկորովը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարեւը մրցույթի քվեարկության վերջնական արդյունքներով զբաղեցրեց երրորդ տեղը: Հաղթող ճանաչվեց Ջամալան (Սուսանա Ջամալադինովա), որը չէր արժանացել ոչ ժյուրիի, ոչ էլ հեռուստադիտողների քվեարկության ամենաշատ ձայներին:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE