12:25 15 մայիսի, 2016«Եվրատեսիլ - 2016»-ի երգի մրցույթի եզրափակիչից հետո Globe Arena-ի մամուլի կենտրոն եկավ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը, որը մեծ սիրով համաձայնեց պատասխանել NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին:
«Իմ շոուն վտանգավոր էր, եւ ես ամեն անգամ լարված ու կենտրոնացած էի, քանի որ պատը շատ վտանգավոր էր: Իմ համարը եւ շոու էր, եւ երգ, ու շատ դժվար էր համադրել երգելը, պարելը եւ ակրոբատիկ շարժումները: Դա շոու էր հանդիսատեսի համար, եւ մենք շատ լավ արեցինք այն»,- նշեց Սերգեյը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարեւը մրցույթի քվեարկության վերջնական արդյունքներով զբաղեցրեց երրորդ տեղը: Հաղթող ճանաչվեց Ջամալան (Սուսանա Ջամալադինովա), որը չէր արժանացել ոչ ժյուրիի, ոչ էլ հեռուստադիտողների քվեարկության ամենաշատ ձայներին:
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից